Հայերեն   English   Русский  

Թուրքիայում աճել են երեխաների դեմ ուղղված սեռական ոտնձգությունները


  
դիտումներ: 146

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահԹուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (

CHP-ԺՀԿ) փոխնախագահ Գեմզե Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ:ն զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2018-ին երեխաների նկատմամբ սեռական ոստնձգությունները 2017-ի համեմատ աճել են 12 տոկոսով՝ հասնելով վերջին 8 տարվա ամենաբարձր ցուցանիշին:

Ավելի մեծ աճ է գրանցվել երեխաների կողմից իրականացված սեռական բնույթի հանցագործությունների մասով: Ըստ այդմ՝ 2018-ին երեխաների (անչափահասների) կողմից իրականացված սեռական բնույթի հանցագործությունները 2017-ի համեմատ աճել են 233 տոկոսով՝ 1603-ից հասնելով 5331-ի:

Այս թիվը կազմում է երեխաների կողմից կատարված հանցագործությունների ընդհանուր թվի (187601) 3 տոկոսը:

12-15 տարիքային խմբի երեխաների կողմից «սեռական անձեռնմխելիության» դեմ կատարվել է 2754 հանցագործություն, որոնցից 2693-ը կատարվել են տղաների, մնացած 61-ը՝ աղջիկների կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: