Հայերեն   English   Русский  

Վրաստանին ոչինչ չի խանգարի Եվրամիության ճանապարհին. Զուրաբիշվիլի


  
դիտումներ: 217

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, որ ոչինչ չի խանգարի երկրին Եվրամիության ճանապարհին: Գրում է Russian.rt.com-ը:

«Եվրոպական միության ճանապարհին մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել, այդիսկ պատճառով մեզ անհրաժեշտ են բազմաթիվ ուղիներ, որոնք Վրաստանին ավելի շատ կներգրավեն և ցույց կտան, թե ինչ է Վրաստանը: Մշակութային երթուղիները շատ հետաքրքիր գործիք են, որպեսզի ցուցադրեք ձեզ զբոսաշրջիկներին, եվրոպացիներին և ոչ միայն եվրոպացիներին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Վրաստանի նախագահի խոսքերը:

Համապատասխան հայտարարությամբ Զուրաբիշվիլին հանդես է եկել «Մշակութային երթուղի` Վրաստան, Եվրոպա» միջոցառման շրջանակներում ելույթ ունենալիս:

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը «գործնականում ՆԱՏՕ-ի շեմին է» կանգնած:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: