Հայերեն   English   Русский  

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել


  
դիտումներ: 287

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի փաստով Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ապրանքների թողարկում կամ վաճառք, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին: Այժմ գործը ոստիկանությունում վարույթ են ընդունել, կատարում են փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ Անկախը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ս. Մալայանի անվան ականաբուժական կենտրոնում օրեր առաջ արված ներակնային ներարկումից 8 հիվանդի մոտ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ էին առաջացել: Կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի ղեկավարը դրանից հետո հապշտապ վիրահատություններ է սկսել, 8 հիվանդներից հինգին վիրահատել են, իսկ 3-ը դեղորայքային բուժմամբ է հաղթահարելու ներարկման հետևանքով առաջացած խնդիրները:

Պարզվել էր, որ հիվանդներին ներարկվել է շվեցարական Roche ընկերության արտադրած Avastin հակաուռուցքային դեղը, որը ըստ Մալայան կենտրոնի աշխատակիցների միշտ օգտագործվել է կենտրոնում: Այս դեղը Հայաստան է ներկրում Natali Pharm ընկերությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: