Հայերեն   English   Русский  

Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին


  
դիտումներ: 201

Այսօր՝ մայիսի 24-ին, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին պատրաստվում է հեռանալ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից:

Այս հայտարարության պատճառ է դարձել այն, որ Մեյի կողմից ներկայացված Brexit-ի նոր համաձայնագիրը հավանության չէր արժանացել կուսակիցների, Կառավարության անդամների կողմից:

Հունիսի 7-ին նոր առաջնորդի ընտրության գործընթացը պաշտոնապես կսկսվի, թեև այս պահին հիմնական թեկնածուն՝ ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: