Հայերեն   English   Русский  

Պակիստանյան մզկիթում պայթյուն է տեղի ունեցել


  
դիտումներ: 230

Samaa հեռուստաալիքի փոխանցմամբ` Պակիստանի Քվետտա քաղաքում մզկիթի պայթյունից մեկ մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում 14 մարդ է վիրավորվել: Տուժածների թվում երեխաներ և ծերեր կան:

Հեռուստաալիքի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որի էպիկենտրոնը գտնվել է այն վայրում, որտեղ կանգնած է եղել իմամը:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ավելի վաղ Պակիստանի Լահոր քաղաքում Դատա-Դարբար տաճարի մոտակայքում տեղի ուենցած հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ էր զոհվել, տասնյակ քաղաքացիներ` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: