Թերեզա Մեյը պատրաստվում է հայտարարել հրաժարականի մասին. The Times
դիտումներ: 218
Թերթի տվյալներով` նա համապատասխան հայտարարությամբ հանդես կգա պարոն Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսը հրաժարական էր տվել Բրեքսիթի հարցով Մեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ կառավարության ղեկավարը զգուշացրել էր, որ հունիսյան քվեարկությունը վերջին հնարավորությունը կդառնա Եվրամիությունից դուրս գալու գործարքը հավանության արժանացնելու համար: