Հայերեն   English   Русский  

Լույս է տեսել ՆՈՐ ՈՒՐՎԱԳԾԵՐ ԼՈՌՎԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ


  
դիտումներ: 634

Պատմաբաններին և ընթերցողներին ինքնատիպ նվեր է 2018թ. լույս տեսած երիտասարդ պատմագիր Հասմիկ Ամիրջանյանի /ծնվել է Շնող գյուղում/ պատմաժողովրդագրական ուսումնասիրությունը`

«Լոռին 1830-1900թթ.»: Աշխատությունը նորահայտ ուրրվագծերով հարստացնում է Լոռվա պատմության համայնապատկերը: Այն ամբողջացնում է Գավառի 19-րդ դարի վարչական և ժողովրդագրական պատմությունը, դրանով իսկ դառնալով հեղինակի նախորդ` «Լոռին 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին 30-ամյակին» ուսումնասիրության տրամաբանական շարունակությունը:

ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինսիտուտի հրատարակած,ակադեմիկոս Աշոտ Մելիքյանի խմբագրած ժողովածուն փաստագրական հիմնավորումներով, հեղինակի խորիմաստ վերլուծություններով քննության է առնում Լոռվա ժողովրդագրական գարծընթացներին վերաբերվող մի շարք խորքային հիմնախնդիրներ,բացահայտում այդ գործընթացների սոցիալ-տնտեսական քաղաքական ենթաշերտերը և դրդապատճառները: Գրքի էջերում ներկայացվում են Լոռվա հողատիրության կարգը,հարկային համակարգը, բնակչության սոցիալ-տնտեսական դրությունը:Հակիրճ, բայց խոսուն տեղեկություններ են տրվում պատմական Լոռիի արդունաբերության, գյուղատնտեսության, արհեստագործության ու առևտրի մասին: Հեղինակի ուսումնաասիրության առարկան են դարձել նաև ժամանակին բնորոշ ազգաբնակչության էթնիկ կազմը,սոցիալական տեղաշարժերը և դրանց առանձնահատկությունները: «Պտահական չէ, - եզրահանգում է հեղինակը, - որ 19-րդ դարի առաջին կեսին Անդրկովկասի ամենախոշոր քաղաք Թիֆլիսի հայ բնակչությունը դարի երկրորդ կեսին գերազանցել է Անդրկովկասի բոլոր քաղաքներին»:

Ժողովածուի արժեքը ավելի են բարձրացնում օգտագործված հայերեն և օտարալեզու աղբյուրների, գրականության, անձնանուների, տեղանունների, ցանկերի և հավելվածով ներկայցվող տարբեր վիճակագրան աղյուսակների զետեղումը: Մնացյալը թողնենք ընթերցողի դատին, իսկ հեղինակին մաղթենք նոր պեղումներ պատմության ծալքերում և դրան համահունչ մտքի ու գրչի նոր առկայծումներ:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: