Հայերեն   English   Русский  

Վաղը ԱԺ–ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում Փաշինյանի կոչով դատարանների շենքերի շրջափակման հարցն է


  
դիտումներ: 340

Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորներ։ Հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը իր ֆեյսբուքյան էջում։

Արտահերթ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը երեկ առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Նշենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: