Հայերեն   English   Русский  

Մխիթարյանը չի մեկնի Բաքու


  
դիտումներ: 341

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին:

«Արսենալը» Մխիթարյանին չի ընդգրկի Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի»-ի կազմում մասնակցել է 39 խաղի, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: