Հայերեն   English   Русский  

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը


  
դիտումներ: 852

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկըմայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ»արծաթեհուշադրամը:Անկախին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դիմերես`հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:

«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամ

Դարձերես`«Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանականարժեքը1000դրամ
Մետաղըևհարգըարծաթ 925
Քաշը33,6գ
Տրամագիծը40,0մմ
Որակըպրուֆ
Դրամաշուրթըատամնավոր
Տպաքանակը500հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: