ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչի է ժամանել, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարել է ժամը 14:00-ին:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ կողմերը պետք է հետագա զարգացման ուղիներ գտնեն: Իսկ Լավրովը հայտարարել էր, որ Պետդեպարտամենտի ղեկավարի հետ անկեղծ զրույց է ակնկալում: