Հայերեն   English   Русский  

Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքներն Իսրայելում կոալիցիոն բանակցությունների տապալման պատճառ են դարձել


  
դիտումներ: 457

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ-2019»-ի նախապատրաստական աշխատանքները, որոնց մի մասը կառավարության արտոնմամբ ծրագրված է իրականացնել «շաբաթ» օրը, պատճառ է դարձել կոալիցիոն բանակցությունների տապալման։ Վերոնշյալի հետևանքով կրոնական ուղղվածության «Յաhդուտ hա Թորա» ծայրահեղ ուղղափառ հրեաների կուսակցությունների միավորումը հրաժարվել է ընտրությունները հաղթած «Լիքուդի»-ի հետ բանակցություններից․ առանց նշված ուժի վարչապետ Բենյամին Նեթանյահուին չի հաջողվի կառավարություն ձևավորել։

Եվ առհասարակ, Իսրայելում կոալիցիոն կառավարության ձևավորման գործընթացն այնքան էլ արդյունավետ չի։ Առաջիկա օրերին լրանում է օրենքով նախագահի կողմից վարչապեին տրամադրված 4 շաբաթյա ժամկետը, և կանխատեսելի է, որ Նեթանյահուն Ռիվլինից կխնդրի ևս հավելյալ 2 շաբաթ՝ կոալիցիոն բանակցություններն ավարտին հասցնելու համար»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: