Հայերեն   English   Русский  

​Մայիսյան եռատոնը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում


  
դիտումներ: 814

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մայիսին սպասվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված մայիսյան եռատոնին՝

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, Շուշիի ազատագրմանն ու Արցախի պաշտպանության բանակի և Առաջին Հանրապետության ստեղծման տարեդարձին:

Եռատոնի շրջանակներում գրադարանում տեղի կունենան հայոց բանակին նվիրված տեսաֆիլմի դիտում և «Հայաստանի առաջին հանրապետություն» խորագրով ցուցահանդես: Խնկո Ապոր անվան գրադարանի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել «Հայոց բանակը մանուկների աչքերով» բարձրաձայն ընթերցանությանը, մայիսյան հաղթանակներին նվիրված երգեր ունկնդրել և մասնակցել «Արիության դասեր» խորագրով քննարկմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: