Հայերեն   English   Русский  

Մարզպետը հրաժարվեց ցուցարարների հետ գալ հանդիպման. ուղիղ միացում


  
դիտումներ: 213

Մարզպետը այդպես էլ չեկավ հանդիպման։ Վարորդները ավտոշարասյունով շարժվեցին մարզպետարան։ Նրանք հույս ունեն, որ այդպես կկարողանան հանդիպել Համբարձում Մաթևոսյանին և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։

Քիչ առաջ Անկախը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները բողոքում են մայիսի 1-ից կիլոգրամով դարձնելուց հետո գազալցակայաններում գազի գնի բարձրացման դեմ։

Բողոքի ակցիային մասնակցում են երթուղային ավտոբուսների, տաքսու վարորդները։ Բողոքի ակցիա հայտարարած վարորդներին առաջարկվել է հանդիպել մարզպետի հետ և համատեղ քննարկել առաջացած խնդիրները։ Այս պահին վարորդները՝ Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի և լիգայի ներկայացուցիչների հետ սպասում են մարզպետին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: