Հայերեն   English   Русский  

Ցուկերբերգը 59 մլն. դոլարով գաղտնի առանձնատուն է ձեռք բերել Տահո լճի հարևանությամբ


  
դիտումներ: 460

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Տահո լճի հարևանությամբ՝ Կալիֆոռնիա և Նևադա նահանգների սահմանին գտնվող հանգստավայրում երկու շքեղ առանձնատուն է ձեռք բերել: Առանձնատները 59 մլն. դոլար են արժեցել: Գրում է Gazeta.ru-ն:

Variety ամսագրի փոխանցմամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման գործարքը իրականացրել է ընկերության ներկայացուցիչը, իսկ ներգրավված բոլոր կողմերը ստորագրել են դրա մասին չհրապարակելու պայմանագիր:

Ամսագրի աղբյուրի տվյալներով՝ առանձնատների պատուհաններից հրաշալի տեսարաններ են երևում: Դրանցից մեկը կառուցվել է 1930-ականների սկզբին, Տյուդորների դարաշրջանի ոճով, մյուսը`1964 թ.:

Աղբյուրի համաձայն՝ Ցուկերբերգը նախատեսում է այդ տարածքում ևս մեկ անշարժ գույք ձեռք բերել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆեյսբուքի համահիմնադիր Քրիս Հյուզը քննադատել է Ցուկերբերգի ղեկավարությանը: Նրա խոսքերով՝ ծրագիրը խիստ տուժել է, և ընկերությունը պետք է բաժանվի մասերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: