Հայերեն   English   Русский  

​«Անհնար է տապալել Բելառուսի գործող իշխանությունը». Լուկաշենկո


  
դիտումներ: 321

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհնար է տապալել երկրի գործող իշխանությունը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մեզ անհնար է ճկել կամ տապալել, ինչպես Վենեսուելայում, Սիրիայում, Լիբիայում կամ այլ պետություններում: Մենք դրա միջով անցել ենք, սակայն մեր միասնականության շնորհիվ փրկել ենք մեր երկիը: Եթե նույնիսկ գործող իշխանությունը վաղը գնա թոշակի, հաջորդ սերունդները խաղաղ և կայուն երկիր կունենան»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսում ավելի մեծ վտանգ չկա, քան տնտեսությունում բացասական իրադարությունների զարգացման ռիսկը: Լուկաշենկոն կոչ է արել պատշաճ աշխատել:

«Պետք է մտածենք` իսկ ի՞նչ եմ արել ես` նախքան նախագահին կամ կառավարությանը մեղադրելը», -նշել է Լուկաշենկոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: