Հայերեն   English   Русский  

Թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել Սիրիայում ու Թուրքիայում


  
դիտումներ: 171

Թուրքիայի սահմանամերձ Շըրնաք և Հաքքարի նահանգներում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների միջև։

Բախումների հետևանքով Շըրնաքում 3 թուրք զինվոր է սպանվել, նույնքան և՝ Հաքքարիում։ Զոհերից բացի կան նաև վիրավորներ, որոնց թվի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Թուրքական կայքերը տեղեկացնում են, որ Թուրքիայի զինված ուժերը նաև կորուստ են ունեցել Սիրիայի Հալեպ նահանգի Ազազ շրջանում, որտեղ տեղի քուրդ գրոհայինները հարձակվել են թուրքական ուժերի վրա և սպանել մեկ զինվորականի։

Թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և նշել, որ քուրդ զինյալները թանկ են վճարելու տեղի ունեցածի համար։ Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հարձակումներից հետո Թուրքիայի զինված ուժերն օդային ու ցամաքային կրակ են բացել քուրդ զինյալների դիրքերի վրա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: