Հայերեն   English   Русский  

Ես մահից չեմ վախենում. «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդներից Մուհամադ Բադիա

դիտումներ: 1066

Եգիպտոսում շարունակվում է ռազմական հեղաշրջման 51 հակառակորդների դատավարությունը, որոնց թվում են նաև «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից Մուհամադ Բադիան և կառույցի մի շարք այլ բարձրաստիճան գործիչներ: Այս գործընթացը ժողովրդի մեջ ստացել է «Ռաբիա» անունը՝ Կահիրեի համանուն հրապարակի անունով, որտեղ սպանվեցին ռազմական հեղաշրջման դեմ բողոքող տասնյակ ցուցարարներ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Մուհամադ Բադիան, ելույթ ունենալով հերթական դատավարության ժամանակ, իրեն մահապատժի դատապարտելու որոշումը համարել է սխալ: Բադիան հայտարարել է, որ չի վախենում ոչ մահից, ոչ էլ ցմահ ազատազրկումից, քանի որ կարծում է, որ դատապարտյալների գործողությունները համարվում են ջիհադ Ալլահի ճանապարհին, և ինքը հույսը դրել է միայն Աստծու արդարության վրա:

Նշենք, որ այս գործով հերթական դատավարությունը տեղի կունենա հուլիսի 8-ին, որի ժամանակ կլսվեն վկաների ցուցմունքները:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: