Հայերեն   English   Русский  

Օրիո՜րդ, վառելիքի տնտեսումից, մրցույթներից ու բյուջեից խոսելը թողեք այնպիսի մարդկանց, ովքեր քիչ թե շատ տեղեկացված են այդ ամենից.Արսեն Բաբայան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 585

Կարդացի ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարի 3 օրում կազմած պատասխանը, որը հրապարակվել է տեղակալ օրիորդի անվամբ:

Երեք օրում գրված պատասխանով իրենք էլ վերջնականապես հաստատեցին, որ Տիգրան Գալստյանը պարզապես ստում էր։

Հարգելի օրիորդ.

կարդացեք ՀՀ ԱԺ նախագահի 2016թ-ի որոշման 2.7-րդ կետի 2-րդ ենթակետը, և այն համեմատեք 2019թ-ի ՀՀ ԱԺ նախագահի որոշման 2.2-րդ կետի 2-րդ ենթակետի հետ ու պարզ կդառնա, որ նախկին՝ «սահմանված կարգով» բառերը փոխարինել եք «պարտադիր» բառով: Սրանով էլ հաստատել եք, որ 2019թ-ի փետրվարի 12-ից սկսած ԱԺ շենքից բոլոր դուրս եկող անձանց պայուսակները պետք է զննվեն պարտադիր կարգով՝ ի տարբերություն նախկինի, երբ սահմանված էին բացառիկ դեպքերը:

Սա կարդալուց հետո պարզեք, թե ով է կազմել 2019թ-ի ԱԺ նախագահի քննարկվող որոշման նախագիծը, որում արտագրել է ԱԺ նախագահի 2016թ-ի որոշման 6․19-րդ կետը՝ համարակալելով այն որպես 4․22-րդ կետ: Պարզելուց հետո՝ պարզապես ազատվեք այդ աշխատողից: Եթե չհասկացաք, թե ինչու է անհրաժեշտ է ազատվել այդ աշխատողից՝ կհուշեմ․ 2016-ի որոշման 6․19-րդ կետը բխում էր հենց այն հանգամանքից, որ այն ժամանակ դուրս գալուց մարդկանց պայուսակները կարող էին զննել բացառիկ դեպքերում, իսկ 2019-ին դարձնելով այն պարտադիր՝ պարզապես անգրագիտություն է ունենալ 4.22-րդ կետը: Ի դեպ, սա ընդամենը մեկն է բազմաթիվ սխալներից, որ առկա են այդ որոշման տեքստում, օրինակ՝ սխալ համարակալում, գոյություն չունեցող պաշտոն, որոշման իրավական սխալ կարգավիճակ և այլն: Եթե այսքանից հետո էլ հասկանալի չէ, ապա դիմեք ԱԺ աշխատակազմի կոմպետենտ իրավաբաններին:

Օրիո՜րդ, հորդորում եմ մեկ անգամ էլ կարդալ Ձեր ղեկավարի հայտարարությունը, որտեղ գրված է՝ նախարարները մեքենաներով մտնում էին ԱԺ տարածք, իսկ փոխնախարարները ժամերով հերթ կանգնում: Կարդալուց հետո համեմատել Ձեր անհաջող արդարացման տեքստին, ըստ որի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները, երկու վարչության պետ և այլ անձինք տրանսպորտային միջոցներով մտնում էին ԱԺ տարածք: Նկատեցի՞ք նախարարի ու Ձեր թվարկած անձանց տարբերությունը: Եթե նկատեցիք, ապա մենք էլ նկատեցինք, որ Ձեր ղեկավարի սուտն անձամբ հաստատեցիք: Իսկ նկատեցի՞ք, որ լռելով փոխնախարարների ժամերով հերթ կանգնելու մասին տարածված սուտ տեղեկությանը հաստատեցիք, որ սուտ էին Ձեր ղեկավարի պնդումները: Վստահ եմ ոչ միայն նկատեցիք, այլև՝ հենց սկզբից գիտեիք: Ինչ վերաբերվում է նախկին տնտեսումների մասին Ձեր մեկնաբանություններին, ապա դրանով էլ, փաստորեն, հաստատեցիք նախկին պնդումս այն մասին, որ չկարողանալով հասնել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարության տնտեսումներին՝ սկսել եք այլաբանությամբ զբաղվել:

Օրիո՜րդ, վառելիքի տնտեսումից, մրցույթներից ու բյուջեից խոսելը թողեք այնպիսի մարդկանց, ովքեր քիչ թե շատ տեղեկացված են այդ ամենից: Դուք զբաղվեք Ձեր գործով:

Եզրափակեմ: Վատ է, որ ստիպված եմ այս ամենը բացատրել օրիորդին, որն իր վրա է վերցրել վերադաս տղամարդու խնդրահարույց հայտարարությունների պաշտպանության գործառույթը: Լինելով ջենտլմեն՝ այս պահից դադարեցնում եմ քննարկումը մինչև Տիգրան Գալստյանի հաջորդ անհաջող հրապարակային խոսքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: