Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին կարծում է, որ Պուտինն անձամբ է արգելել իր մուտքը Հայաստան


  
դիտումներ: 713

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջով իր մուտքը մի շարք երկրներ արգելվել է: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Իմ մուտքը երկիր թույլ չտալու պահանջ Պուտինը ներկայացրել է ոչ միայն Վրաստանի իշխանություններին, այլ նաև Թուրքիային, Հայաստանին և Ադրբեջանին: Իմ տեղեկությունների համաձայն, հենց դա է նա քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 2016 թ. Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ», - РБК հեռուստաալիքը մեջբերում է Սահակաշվիլիի խոսքերը:

Վրաստանի նախկին նախագահի նման հայտարարության պատճառ դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիություն վերադարձնելու վերջին առաջարկն ուղղված իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահական ընտրություններից առաջ կոչ է արել տարածաշրջանային կազմակերպություններին օրինակ վերցնել Հայաստանից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: