Հայերեն   English   Русский  

ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ 5 տարվա մեջ առաջին անգամ տեսանյութ է հայտնվել համացանցում


  
դիտումներ: 234

2014 թվականից առաջին անգամ առաջին տեսանյութն է հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մասնակցությամբ:

Այս մասին Twitter-ում հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը հետևում է համացանցում ջիհադիստների գործունեությանը:

Առաջին և վերջին անգամ Բաղդադին հայտնվել էր համացանցում, երբ Իրաքի Մոսուլ քաղաքում հայտարարում էր «իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին և կոչ էր անում միանալ բոլոր մուսուլմաններին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2016 թվականից առնվազն 34 ահաբեկչական խմբավորում ողջ աշխարհից իրենց «խալիֆաթի» հետևորդ են անվանել:

Նոր տեսանյութում չի նշվում Բաղդադիի գտնվելու վայրը: Նա քննարկում է Դեր Զորի իրավիճակը, ինչպես նաև Շրի Լանկայի ահաբեկչությունները, որի հետևանքով 260 մարդ զոհվեց:

ԶԼՄ-ները նշում են, որ նա արտաքնապես փոխվել է՝ կտրել և ներկել է մազերը: Երևում է, որ համար մեկ ահաբեկիչը գիրացել է, նա կրում է աֆղանական հագուտ, ինչը բնորոշ չէ ԻՊ գրոհայիններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: