Հայերեն   English   Русский  

​Պուտինն առաջարկել է վերադարձնել Սահակաշվիլիի ուկրաինական անձնագիրը


  
դիտումներ: 193

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ արդարացի կլիներ վերադարձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլի ուկրաինական քաղաքացիությունը, հաղորդում է Интерфакс-ը:

«Արդարացի կլիներ Սահակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը հետ վերադարձնելը: Մարդ, ով վրացի է, սակայն իրեն ուկրաինացի է համարում»,-ասել է Պուտինը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ռուսաստանցիներին ուկրաինական քաղաքացիություն տրամադրելու մասին հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան շատ ընդհանրություններ ունեն և որ կարող են համաձայնության հասնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: