Հայերեն   English   Русский  

​«Հարուստ և խելառ». ի՞նչ են ուտում IT-միլիարդատերերը


  
դիտումներ: 430

Gazeta.ru-ն ներկայացրել է հայտնի IT-միլիարդատերերի սննդակարգը, որը զարմանալի է:

Այն փաստը, որ միլիարդատերերը շատ գումար ունեն, չի նշանակում, որ պետք է օգտվեն դրանից:

Ահա, թե ինչ են ուտում միլիարդատերերը:

Բիլ Գեյթս

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով ձգտում է աշխարհն ավելի լավը դարձնել, չի կարողանում փոխել սեփական սննդակարգը: Բանն այն է, որ գործարարը սիրում է դիետիկ կոլա և խմում է այն օրական 3-4 շիշ: Առավոտյան ուտում է շոկոլադե փաթիլներ, ապա չիզբուրգերներ:

Մարկ Ցուկերբերգ

Facebook-ի հիմնադիրը պնդում է, որ իր համար միևնույնն է, թե ինչ կուտի նախաճաշին, կուտի այն, ինչ այդ պահին կցանկանա: Նրա խոսքով՝ ինքը չի սիրում երկար մտածել նման մանր հարցերի շուրջ: Բացի այդ, 2011-ին նա հայտարարեց, որ սիրում է ուտել այն կենդանիների միսը, որոնց նա ինքն է սպանել:

Ջեք Դորսի

Twitter-իհիմնադիրը, որը մի անգամ հյուր է գնացել Ցուկերբերգի տուն, պատմել է, թե ինչպես է Ցուկերբերգն իր աչքի առաջ այծ սպանել, ապա մատուցել: Նրա խոսքով՝այդ օրն ինքը սահմանափակվել է միայն աղցան ուտելով: Ջեք Դորսին սև շոկոլադ է օգտագործում, որը, նրա խոսքով թույլ է տալիս «պահպանել սուր միտքը»:

Սթիվ Ջոբս

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտնի էր իր տարօրինակ սննդակարգով: Երբեմն նրա սննդակարգում մեկ կամ երկու մթերք կար, որոնք նա օգտագործում էր մեկ շաբաթվա ընթացքում: Օրինակ, մեկ անգամ նա մեկ շաբաթ օգտագործել է խնձոր և գազար:

Իլոն Մասկ

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, որը շաբաթական 80-90 ժամ աշխատում է, քիչ ժամանակ է տրամադրում սնունդին:Նրա խոսքով՝ նա երբեմն նախաճաշում , ուտում է շոկոլադ և խմում սուրճ: Սովորաբար ճաշում է գործնական հանդիպումների ընթացքում՝ 5 րոպե: Ընթրիքները ևս համընկնում են գործնական հանդիպումների հետ: Միլիարդատիրոջ խոսքով՝ երբ նա ուսանող էր, ուտելիքի վրա օրական 1 դոլար էր ծախսում, սակայն այժմ նման բան խորհուրդ չի տալիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: