Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի ԱԱ-ում Հայաստանը 5 ներկայացուցիչ կունենա


  
դիտումներ: 418

Հունիսի 1-8-ը Ֆիջիում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ։

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ աշխարհի առաջնությանը կմասնակցեն Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Արփինե Դալալյանը (+87 կգ)։

Երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի «Օլիմպավանում» և Աբովյանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: