Հայերեն   English   Русский  

​«Քնկոտ Ջո». Թրամփը՝ Ջո Բայդենի մասին


  
դիտումներ: 150

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, ով երեկ հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին:

Թրամփը Բայդենին «քնկոտ Ջո» է անվանել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում.

«Բարի գալուստ մրցավազք, քնկոտ Ջո: Հուսով եմ՝ ունես մտավոր կարողություններ, որպեսզի հաջող քարոզարշավ իրականացնես»:

76-ամյա Բայդենը երեկ հայտնել էր նախագահական աթոռի համար պայքարի մտադրության մասին: Նրա մտավոր կարողությունները Թրամփը գնահատել էր նաև նախկինում: «Ջոյի լեզուն կապ է ընկել: Նա ի վիճակի չէ պարզ միտք արտահայտել: Սովորեք, ևս մեկ անձ ցածր IQ-ով»,-Դելավեր նահանգում հանրահավաքի ժամանակ ասել էր Թրամփը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: