Հայերեն   English   Русский  

Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆեյսբուքի դեմ


  
դիտումներ: 99

Նյու Յորքի դատախազությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի էլեկտրոնային հասցեներից տվյալների հավաքագրման հետ կապված հետաքննություն է սկսել ընկերության դեմ: Այդ մասին հայտնել է Նյու-Յորք նահանգի գլխավոր դատախազ Լեթիցիա Ջեյմսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք հետաքննություն ենք սկսել օգտատերերի էլեկտրոնային փոստերից 1,5 մլն կոնտակտային տվյալների չարտոնված հավաքագրման կապակցությամբ», - գրել է դատախազը թվիթերում:

Փետրվարին բրիտանական խորհրդարանում ֆեյսբուք ընկերությանը մեղադրեցին գաղտնիության մասին օրենքները խախտման մեջ:

Խորհրդարանականները կոչ արեցին մանրակրկիտ հետաքննություն իրականացնել ֆեյսբուքյան հարթակի աշխատանքի մեթոդների, օգտատերերի և նրանց ընկերների տվյալների օգտագործման, ինչպես նաև տվյալների փոխանակման «փոխադարձության» վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: