Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է «Սպայկայի» տնօրենին կալանավորելու դեմ ներկայացված բողոքի քննությունը


  
դիտումներ: 296

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը՝

դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ։ Գործը դատարանում քննվում է դռնփակ կարգով։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով հարկերի ու տուրքերի վճարումից խուսափելու մեջ: Նա ձերբակալվել էր դեռ ապրիլի 8-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը՝ երկամսյա կալանքի որոշում կայացնելու հետ կապված։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: