Հայերեն   English   Русский  

Ամալ Քլունին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. Լուսանկարներ


  
դիտումներ: 501

Նախօրեին հայտնի իրավապաշտպան և հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի 41-ամյա կինը` Ամալը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ դարձել է բանախոսներից մեկը: Իրավապաշտպանը անդրադարձել է սեռական պատերազմի պայմաններում բռնության դեմ պայքարի թեմային: Նա հանդես է եկել եզդի կանանց (այդ թվում` կողքին նստած Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նադյա Մուրադի) անունից, որոնք տուժել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների բռնությունների հետևանքով: Գրում է Spletnik.ru-ն:

Քլունին նշել է, որ եթե ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմինը չի կարող կանխել սեռական բռնության տարածումը պատերազմի պայմաններում ամբողջ աշխարհում, ապա գոնե պետք է այնպես անի, որպեսզի արդարադատությունը առաջնահերթություն դառնա, ինչպես նաև կոչ արել Անվտանգության խորհրդին հետապնդել զինյալներին և ահաբեկիչներին:

«Նադյան բազմաթիվ մրցանակների է արժանացել: Սակայն նա, առանց վարանելու, կփոխարիներ իր Նոբելյան մրցանակը իր մորը, եղբայրներին սպանած և իրեն բազմիցս բռնաբարած անձանց դատարանում հանդիպելու հնարավորության հետ», - հայտարարել է Ամալը:

Նիստի ընթացքում Ամալ Քլունին ինչպես միշտ չափազանց նրբագեղ և ոճային տեսք է ունեցել:

Амаль Клуни

Амаль Клуни выступила на заседании Совета Безопасности ООН в Нью-Йорке

Амаль Клуни

Амаль Клуни

Амаль Клуни и Надя Мурад

Генеральный секретарь ООН Антонио Гутерреш, Амаль Клуни, Надия Мурад и министр иностранных дел Германии Хайко Маас

Амаль Клуни и министр иностранных дел Германии Хайко Маас

Амаль Клуни





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: