Հայերեն   English   Русский  

Հայաստանում չեն պատրաստվում սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ Փաշինյան


  
դիտումներ: 231

Հայաստանում այլևս գրաքննություն չկա։Այս մասին РБКհեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, այժմ մամուլը երկրում ազատ է, «ինչպես երբեք»։ «Մեզ մոտ (նախկինում) միշտ հեռուստատեսությունում կոնկրետ գրաքննություն է եղել․․․, եթե դա գրաքննություն չանվանենք, ապա, միեւնույն է, բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ»,- պարզաբանել է Փաշինյանը։ «Այժմ մեզ մոտ ընդհանրապես ոչ մի գրաքննություն չկա։ Ոչ մի»,- ընդգծել է նա։

Նրա խոսքերով, երկրում նաեւ չեն պատրաստվում սահմանափակել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ «Երբեմն ես նկատում եմ, որ սոցցանցերում նման քննարկումներ կան, նրանք ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում։ Եւ եթե նրանք (հեռուստաալիքները-РБК) հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է այդ իրավիճակի հետ մի բան անել»,- ասել է վարչապետը։

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, սահմանափակումներ ռուսական TV-ի հանդեպ չեն լինի։ «Ոչ, ոչ մի»ասել է նա՝ պատասխանելով թղթակցի հարցին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: