Հայերեն   English   Русский  

Աշխարհում ապրող ցանկացած հայ պետք է հստակ գիտակցի, որ ուժեղ Հայկական պետությունն ու պետականությունը հանդիսանում է իրենց անձնական, ընտանկան և համայնքային հզորության ու հաղթանակի երաշխավորը


Արթուր Ղազինյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 358

Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, բացի բարոյական, իրավական, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական ասպեկտներից, ունի նաև ազգապահպան նշանակություն և հանդիսանում է Հայկական ինքնության կարևոր բաղադրիչ:

Մեկ դար շարունակ, վրեժի ցասումն ու արդարության հասնելու պահանջը աշխարհի տարբեր մասերով սփռված հայերի համար եղել է Հայ մնալու և իրենց սերունդներին այդ հայկականությունը փոխանցելու կարևոր և կենսական դրդապատճառ:

Գենետիկ կոդով ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից սերունդներին փոխանցված այս առաքելությունը դարձել է հայկական գաղթօջախների ձևավորման, քաղաքական լոբբիզմի, ինքնակազմակերպման կարևորագույն հենասյուն, որի շուրջ համախմբված հայերը իրենց երեխաներին սովորցրել են Հայերեն լեզուն, ցուցադրել մշակույթը, փոխանցել պատմական հիշողության կարևոր դրվագներ, ամուր պահել ազգային և ընտանեկան ավանդույթներն ու արժեքները, և վերջապես, ձևավորել ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔ՝ ծովից-ծով Հայատանի, ուժեղ և անառիկ պետության և պատմական արդարության հաստատման մեծ առաքելությամբ:

Հայաստանի Հանրապետությունը, որպես համաշխարհային հայության կենտրոն, պետք է հետամուտ լինի այս օրակարգի ամրապնդմանն ու տարածմանը՝ զորավիգ լինելով աշխարհով մեկ սփռված հայությանն ու լուծելով նրանց խնդիրները:

Աշխարհում ապրող ցանկացած հայ պետք է հստակ գիտակցի, որ ուժեղ Հայկական պետությունն ու պետականությունը հանդիսանում է իրենց անձնական, ընտանկան և համայնքային հզորության ու հաղթանակի երաշխավորը, վստահելի գործընկերն ու հենարանը:

Սա է միացյալ ազգային օրակարգով ապրող և ուժեղ տարածաշրջանային գերտերություն ստեղծելու միակ հուսալի ճանապարհը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: