Հայերեն   English   Русский  

​Ջավախքցին իր ուժը ցուցադրել է չեմպիոնների քաղաքում, տեսանյութ


  
դիտումներ: 390

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման յուրահատուկ միջոցառում էր կազմակերպվել Գյումրու կենտրոնական հրապարակում .

Աշոտ Խանոյան

ջավախքցի Աշոտ Խանոյանը ատամներով մեքենաներ է քաշել:

Խանոյանը ծնվել է Ջավախքում, Սաթխա գյուղում, եռյակ եղբայրներ են և ինչպես ինքն է ասում՝ օժտված է գերբնական ուժով: Ընդամենը 57 կգ քաշով Աշոտ Խանոյանը դարձել է Գինեսի ռեկորդակիր, երբ ատամներով քաշել է գնացքի 7 վագոն:

- Մարդիկ ինձ հարցնում են՝ մեքենաները քաշելիս գումար աշխատու՞մ եք: Ոչ, մի բանը, որ ինձ տրված է Աստծո կողմից, ես գումար չեմ վաստակում: Ես միշտ իմ ռեկրդները նվիրել եմ՝ նվիրել եմ Եղեռնի 100-ամյա տարելիցին, արցախյան քառօրյային, Երևանին տոնին, - ասում է Աշոտ Խանոյանը:
Որոշել էր նաև ապրիլի 24-ին խորհրդանշական 24 մեքենա քաշել, դրանով նաև նոր ռեկորդ սահմանել, բայց Գյումրու հրապարակի հնարավորությունները թույլ չեն տվել 24 մեքենան դասավորել ատամներով քաշելու համար: Սահմանափակվել են 10 մեքենայով, ընտրել են ամենածանր տեսակները:

- Որոշեցի հենց այսօր անել և ամբողջ աշխարհին ապացուցել, որ հայն հզոր ազգ է, ինչքան էլ կոտորեն՝ ծնկի չի գա, - իր նախաձեռնության մասին պատմում է Աշոտ Խանոյանը:

Պատմում է նաև իր գերդաստանի մասին, թե ինչպես է իր պապը, 1915 թվականին կռիվ տվել թուրքերի դեմ այնքան ժամանակ, մինչև գյուղացիներին տարհանել են:
Իր դյուցազնական տաղանդի մասին Աշոտը պատմում է, թե դպրոցական տարիներին է բացահայտել, առաջին անգամ իր դպրոցական աթոռն է բարձրացրել ատամներով, երբ 6-րդ դասարանի աշակերտ էր, հետո դասասեղանը, եղել է՝ հարսանիքների ժամանակ էլ տորթով սեղանն է բերձրացրել:
Երբ 2012 թվականին հեռուստատեսությամբ տեսել է «Թաքնված տաղանդ»հաղորդումը, ուր մեկը մեջքին կապած պարանով քաշել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, մտահղացել է նույնն անել ատամներով, փորձել է ու ստացվել է.
- Զգացի՝ իմ մեջկա գերբնական ուժ, և որոշեցի այն նվիրել իմ ժողովրդին:

https://www.youtube.com/watch?v=oCLmBM_7YxI&feature=youtu.be

Աշոտը մեկ այլ «տարօրինակություն» էլ ունի՝ միաժամանակ ուտում է հաղճապակե 3-5 բաժակ, ասում է՝ շատ համեղ է, բայց մյուսներին խորհուրդ չի տալիս դա անել, վտանգավոր է:

Իր ամուր ատամների և ֆիզիկական ուժի շնորհիվ Աշոտ Խանոյանը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել Գերմանիայում՝ ատամներով հաշելու է 500 տոննա կշռող նավը: Հրավերք ունի նաև Հնդկաստանից:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: