Հայերեն   English   Русский  

​Կնեսետի պատգամավորները կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը


  
դիտումներ: 249

Իսրայելի Կնեսետի (խորհրդարան) պատգամավորները կոչ են արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է The Jerusalem Post-ը:

«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դադարեցնել տեղ տալ Թուրքիայի ճնշումներին: Մենք բարոյական և պատմական պատասխանատվություն ունենք՝ հիշելու ցեղասպանությունն ու ասելու՝ «այլևս երբեք»»,-Twitter-ի իր էջում գրել է պատգամավոր Յաիր Լապիդը:

«Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազն, իր հերթին, գրել է. «Այսօր մենք հիշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Նրանք սպանվեցին թուրքերի կողմից: Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: