Հայերեն   English   Русский  

​Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված երթ կանցկացվի


  
դիտումներ: 230

Հազարավոր մարդիկ երթ կանցկացնեն Լոս Անջելեսում, գրում է NBCnews-ը: Նրանք կրկին կոչ կանեն ԱՄՆ իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հաղորդվում է, որ երթի մասնակիցները կհավաքվեն առավոտյան ժամը 10-ին Հոլիվուդի մոտ: Դրանից հետո երթի մասնակիցները կգնան Թուրքիայի հյուպատոսարանի մոտ՝ իրենց պահանջը ներկայացնելու Թուրքիայի կառավարությանը: Հայտնի է նաև, որ փողոցներ կփակվեն:

NBCnews-ը նշում է, որ չնայած որոշ օրենսդիրների պահանջներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը: Անցած տարի Թրամփը 1915 թվականին տեղի ունեցածը «20-րդ դարի խոշորագույն վայրագություններից» էր անվանել: Նրան նախորդող Բարաք Օբաման ևս չճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ չնայած նախընտրական խոստումներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: