Հայերեն   English   Русский  

«Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ». Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին


  
դիտումներ: 204

Կորսված մանկություն, ցավալի հիշողություններ, բայց ուժեղ կամք, որն էլ ստիպեց շարունակել ապրել, արարել ու սերունդներ տալ:

Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ վերապրածներին

107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանի և 111-ամյա Մարի Կիրակոսյանի հիշողությունում 1915թ. ապրիլն անջնջելի հետք է թողել: Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին է այցելել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մեկ փրկված կյանք՝ 77 սերունդ. Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորում է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը:

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիաքաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն էր, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերեցին Հայաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: