Հայերեն   English   Русский  

Սոլովյովը հիշում և պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը


  
դիտումներ: 417

Ապրիլի 24-ին ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը միացել է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներին: Գրում է Rusarminfo.ru-ն:

Ինստագրամի իր էջում լրագրողը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ընտրված անմոռուկի լուսանկար, որի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված է. «Հիշում և պահանջում ենք»:

Սոլովյովը իր էջում կիսվել է նաև Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն ֆեյսբուքյան էջում հրապարակված 2015 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի տեսանյութով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: