Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընն առաջին անգամ հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողին


  
դիտումներ: 109

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով Վլադիվոստոկ ժամանելով, կայանալիք հանդիպման մասին պատասխանել է «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինի հարցին: Գրում է Russian.rt.com-ը:

«Հուսով եմ, որ այս այցը հաջող և օգտակար կլինի, և , որ հարգարժան նախագահ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ես կկարողանամ հստակորեն քննարկել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը», - հայտարարել է Կիմ Չեն Ընը:

Զարուբինի խոսքերով` Կիմ Չեն Ընը հաճելի տպավորություն է թողել:

«Նա շատ ժպտում էր, կատակում», - պատմել է լրագրողը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկում բանակցություններ կանցկացնեն ապրիլի 25-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: