Հայերեն   English   Русский  

Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ,տեսանյութ


  
դիտումներ: 184

Ապրիլի 24-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նորաշեն թաղամասի մոտ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել (5 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ. Ա.Ս.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքնազրկել են ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: