Հայերեն   English   Русский  

​Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայոց Ցեղասպանության տարելիցին.


  
դիտումներ: 436

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օրն է:

Այսօր, նաև այն մարդկանց փառաբանելու օրն է, ովքեր ի հեճուկս 1915-ի արհավիրքների շարունակեցին պայքարել՝ ապրելով նաև բոլոր չապրած կյանքերի փոխարեն, ստեղծելով նաև իրենց զոհված հայրենակիցների երազած Հայաստանը:

Հայերիս համար անցյալը ոչ միայն ուղղակի իրողություն է, այլև ներկայի ու սեփական կենսագրության անբաժան մաս:

Անցյալի սարսափելի հանցագործությունները լռության մատնելը հանցակցություն է, և այն, որ համընդհանուր ճանաչման ու դատապարտման չեն արժանացել քսաներորդ դարասկզբին հայերի, հույների, ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, հող է պատրաստել ցայսօր աշխարհի տարբեր վայրերում իրականացվող նոր ցեղասպանությունների համար:

Իսկ հայ ժողովուրդը՝ համախմբված, անվտանգ ու հզոր հայրենիք կերտելու իր ընտրած ուղով ապացուցեց, որ միայն անկախ պետականությունն է նման հանցագործությունները բացառելու երաշխիքը, և միայն ազգային բանակն է անվտանգության հուսալի երաշխավորը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: