Հայերեն   English   Русский  

Ուշուի ավանդական մրցաշարը շարունակվում է


  
դիտումներ: 339

Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է ուշուի միջազգային մրցաշար։ Մասնակցում են Հայաստանի, Արցախի, Իրանի և Ղազախստանի մարզիկները։

Մրցաշարը նվիրված է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հետևյալ խորհուրդն ունի՝ «Հիշում ենք, որ վրեժխնդիր լինենք և վերադարձնենք մեր հայրենիքը»։

«Ամեն տարի այս օրերին Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան ու ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է միջազգային մրցաշար։ Նմանատիպ մրցաշար Հայաստանում միայն մեր ֆեդերացիան է անցկացնում։ Այն ավանդական բնույթ է կրում։ Կարծում եմ, որ սրանով մենք ավելի ճանաչելի և լսելի ենք դարձնում հայոց ցեղասպանությունը»,-ասաց ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը։

Այս տարի Հայաստանից մասնակցում են ավելի քան 124 մարզիկներ։ Ըստ պարոն Չոբանյանի՝ նմանատիպ մրցաշարերը փորձ և հնարավորություն են տալիս մեր մարզիկներին հետագայում ավելի բարձր մրցաշարերում հանդես գալ և լավ արդյունքներ գրանցել։

Աննա Բզնունի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: