Հայերեն   English   Русский  

​Բուրյաթիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կցուցադրվի


  
դիտումներ: 938

Ապրիլի 27-ին Ուլան Ուդեի Բեստուժևի անվան ռուսական թատրոնում կցուցադրվի ամերիկաբնակ լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու

«Հրեշը լուսնի վրա» պիեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է Московский комсомолец-ը:

Գործողությունը զարգանում է ԱՄՆ-ում: Կոտորածից փրկված, որբացած Արամի և Սեդայի կյանքի պատմությունն է: 1920-ականներին հայերի հավաքական կերպարը ներկայացնող պատանի հերոսները փորձում են նոր կյանք սկսել օվկիանոսից այն կողմ. Արամը հաջողակ լուսանկարիչ է, իսկ Սեդան տորթեր է թխում ու վաճառում:

Սակայն անցյալի հրեշավորությունը միախառնվում է ներկայի հետ: Լուսավոր և բարի ներկայացում է, որը պատմում է մահի նկատմամբ կյանքի հաղթանակի մասին:

Պարբերականը նշում է, որ ներկայացումը կսկսվի ժամը 18:00-ին, իսկ տարիքային ցենզը 16+ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: