Հայերեն   English   Русский  

«Այլ պատասխան չէի սպասում». Սահակաշվիլիին արգելել են Ուկրաինա մուտք գործել


  
դիտումներ: 126

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, ում ուկրաինացի սահմանապահներն արգելել են Ուկրաինա մուտք գործել, հայտարարել է, որ պատրաստ է սպասել:

Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո նա հայտարարել էր Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին:

«Նախագահ Պորոշենկո, այլ պատասխան չէի սպասում: Ոչինչ, ես մի փոքր էլ կսպասեմ այդքան ամիս սպասելուց հետո»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հավաքելով ընտրողների ձայների 73%-ը՝ հաղթել է երգիծաբան, շոումեն Վլադիմիր Զելենսկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: