Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում նախագահական մրցավազքը սյուրռեալիստական ձև է ընդունել. NYT


  
դիտումներ: 242

The New York Times պարբերականի փոխանցմամբ` Ուկրաինայում նախագահական մրցավազքը սյուրռեալիստական ձև է ընդունել «բանավեճերից» հետո, որոնք պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն միայնակ էր անցկացրել, առանց հակառակորդին` Վլադիմիր Զելենսկիին սպասելու: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկու թեկնածուների միջև ակնկալվող բանավեճերի փոխարեն հեռուստադիտողները հետևում էին, թե ինչպես է գործող նախագահը դատարկ տրիբունի առաջ, որի վրա գրված էր իր մրցակցի` երգիծաբան Վլադիմիր Զելենսկու անունը, քննարկում երկրի ապագան», - գրում է թերթը:

Ընդ որում` հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Զելենսկին նախապես հասկացնել էր տվել, որ բանավեճին չի մասնակցի, դրանց անցկացնելու ժամկետների վերաբերյալ առկա տարաձայնությունների պատճառով:

Ավելի վաղ Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Պորոշենկոյի ելույթը մարզադաշտում «ծիծաղելի» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: