Հայերեն   English   Русский  

​Ֆինլանդիայի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը


  
դիտումներ: 96

Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երեկ՝ ապրիլի 14-ին: Այդ մասին տեղեկացնում է երկրի արդարադատության նախարարության կայքը:

Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո նա զբաղեցրել է առաջին տեղը ձայների 17,7 տոկոսով: Երկրորդ տեղում նույնպես ընդդիմադիր է հայտնվել՝ «Ճշմարիտ ֆիններ» կուսակցությունը 7 հազար ձայնի նվազագույն տարբերությամբ և ձայների 17,5 տոկոսով: Երրորդ տեղում Ազգային կոալիցիոն կուսակցությունն է, որը ստացել է ձայների 17 տոկոսը: Նրանք խորհրդարանաի 200 տեղերից կզբաղեցնեն, համապատասխանաբար, 40, 39 և 38 տեղ:

Իշխող «Ֆինլանդական կենտրոն» կուսակցությունը հայտնվել է չորրորդ տեղում՝ ստանալով ձայների 13,8 տոկոսը: Ըստ այդմ՝ նա կորցրել է խորհրդարանում միանգամից 18 տեղ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, «Ճշմարիտ ֆիններ» կուսակցության նախագահ Յուսսի Խալլա-ախոն փաստորեն ամենաճանաչված թեկնածուն է երկրում և սահմանել է 1999 թվականի ռեկորդը: Նա անձամբ 30,5 հազար ձայն է ստացել Հոլսինկիի ընտրատեղամասում: Մինչ այս ամենաբարձր ցուցանիշը եղել է 30,4 հազար և սահմանվել է Սաուլի Նիինիստյոյի կողմից, որն այժմ զբաղեցնում է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնը:

Ընդրության արդյունքների հիման վրա սոցիալ-դեմոկրատները պետք է կառավարության կոալիցիա ձևավորեն: Կուսակցության առաջնորդ Անտտի Ռիննեն մտադիր է մնացած քաղաքական ուժերին հարցեր ուղարկել, որպեսզի հասկանա, թե որքանով են համընկնում իրենց դիրքորոշումները: Ընդ որում, նա արդեն նշել է, որ իր և Յուսսի Խալլա-ախոյի արժեքները տարբեր են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: