Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունը հաստատել է համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության մասին ղեկավար հրահանգը


Այժմ ԵՄ երկրներին երկու տարվա ժամկետ է տրվում հրահանգի դրույթներն իրենց օրենսդրությունում ներմուծելու համար


  
դիտումներ: 137

Եվրամիությունը հավանություն է տվել այն ղեկավար հրահանգին, որը ուժեղացնում է վերահսկողությունը համացանցում աշխատանքներ տեղադրելիս հեղինակային իրավունքի օրենսդրությանը հետևելուն: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի տարածած հայտարարությանը:

«Հստակ կանոնները երաշխավորում են արդարացի վարձատրություն հեղինակների համար, խիստ կանոններ օգտվողների համար և պատասխանատվություն հարթակների համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը փաստաթուղթը հաստատելուց հետո:

Այժմ ԵՄ երկրներին երկու տարվա ժամկետ է տրվում հրահանգի դրույթներն իրենց օրենսդրությունում ներմուծելու համար

Հրահանգի էությունը

Հրահանգը նախատեսում է, որ հանցանցային հարթակները երկու դեպքում, երբ օգտվողները տեղադրում են դրանցում իրենց չպատկանող բովանդակություն, պարտավոր են դրա հեղինակային տիրոջ հետ համաձայնություն կնքել ստեղծագործության օգտագործման մասին, ինչը ենթադրում է դրամական վարձատրություն: Հակառակ դեպքում համացանցային հարթակների տերերը կարող են մեղավոր ճանաչվել հեղինակային իրավունքների խախտման մեջ:

Նման հրապարակումների արդյունավետ և օպերատիվ վերահսկողության համար կօգտագործվեն բովանդակության ագրեգատորներ: Դրանք, սակայն, չեն կիրառվի մի շարք կայքերի նկատմամբ, օրինակ՝ «Վիքիպեդիայի»: Նաև հեղինակներին դրամական հատուցում չի լինի ստեղծագործություններից կարճ մեջբերումների կամ դրանց պարոդիաների հրապարակման դեպքում:

Հրահանգի ևս մի դրույթ ընդլայնում է ԶԼՄ-ների հրատարակիչների իրավունքները՝ թույլ տալով նրանց վարձատրություն ստանալ իրենց նյութերը համացանցային հարթակներում օգտագործվելու դեպքում: Ինչպես նշում են փորձագետները, փաստաթուղթը այդուհանդերձ թույլ է տալիս տեղադրել հոդվածների և ԶԼՄ-ների այլ նյութերի հասցեների հղումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: