Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է Էրդողանը դիմում իրեն


  
դիտումներ: 180

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջը` Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր ընկեր է անվանում, իսկ վերջինս իրեն դիմում է «եղբայր» բառով: Այդ մասին Բելառուսի նախագահը պատմել է Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես Էրդողանին անվանում եմ իմ ընկեր: Թուրք առաջնորդը ինձ դիմում է «եղբայր» բառով: Մենք կարող ենք ասել, որ մտերիմ, հարազատ մարդիկ ենք: Մենք հասկանում ենք միմյանց և միմյանց աջակցում բոլոր միջազգային հարթակներում: Մենք շատ լավ հարաբերություններ ենք կառուցում հզոր և հարուստ Թուրքիայի և շատ կարևոր երկիր Բելառուսի միջև», - ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքերով` Բելառուսը Թուրքիայում ստեղծում է առևտրի տներ և սպասարկման կենտրոններ:

«Նախագահ Էրդողանի հետ մեր հարաբերությունների շնորհիվ մեր կառավարությունները վստահելի հարաբերություններ են կառուցել, և մենք կգործենք այդ ուղղությամբ», - ընդգծել է նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: