Հայերեն   English   Русский  

Գյումրիում երիտասարդը դանակահարել է աշակերտների


  
դիտումներ: 430

Ապրիլի 12-ի երեկոյան ծեծկռտեւք է տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասում, ինչի արդյունքում 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ կտրած-ծակած վնասվածքներով:

՛՛Գյումրի՛՛ բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 19.50-ին կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա մի քաղաքացի, ժամը 20.50-ին, նույն ախտորոշմամբ 16-ամյա մի դպրոցական, ապա՝ ժամը 20.55-ին, նստատեղի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ մեկ այլ աշակերտ։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ նույն օրը, ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Կ․-ն և հայտնել, որ ժամը 19.00-ի սահմաններում, Անի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով վերջիններիս դանակով վնասվածքները ինքն է պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արթուր Կ․-ն ձերբակալվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: