Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Գյումրիի գերեզմանատները մասամբ փակ են․ զավթել են գյուղի տարածքները և որպես գերեզման վաճառել քաղաքացիներին


  
դիտումներ: 202

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին և երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են. դեռ 2008թ. այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համապատասխան որոշում էր ստորագրել: Չնայած դրան` որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել:

Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը, բայց այստեղ էլ հուղարկավորություններ թույլատրվում են շատ սահմանափակ: Ավելին` այս տարիներին հուղարկավորություններ կատարել են սահմանված տարածքներից դուրս` դաշտերի մեջ կամ ճանապարհների վրա: Ու հիմա Շիրակ գյուղի բնակիչները պնդում են՝ Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերությունը զավթել է իրենց պատկանող տարածքները՝ որպես գերեզման վաճառելով քաղաքացիներին:

Ավելին` այդ գյուղի բնակիչներից եղել են նաև մարդիկ, որոնք այս հարցով դիմել են դատարան: Շիրակ համայնքը խոշորացման արդյունքում ընդգրկվել է Մարմաշեն համայնքի կազմում: Մարմաշեն համայնքն էլ իր հերթին դիմել է դատարան՝ պահանջելով վերջ տալ «Հավերժ հիշատակ» ընկերության կողմից իրենց հողերը զավթելու գործընթացին:

«Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ԺՊ Արտյոմ Դավթյանին խնդիրը մտահոգում է, ելքեր որոնում են, սակայն Գյումրիում այլ նպատակահարմար տարածքներ չկան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: