Հայերեն   English   Русский  

​Շիրակում հանցագործություններն աճել են կոռուպցիայի հաշվին


  
դիտումներ: 338

Շիրակի մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել ոստիկանների մասնակցությամբ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը ներկայացնելով 2019 թվականի առաջին եռամսյակում մարզում գրանցված հանցագործությունները, նշեց արտառոց կամ հասարակական մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ չեն արձանագրվել:

Գրանցվել է հանցագործության 393 դեպք, որը 111-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այդ աճն էլ հիմնականում պայմանավորված է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումով: Մանրամասնելով այս հանցատեսակը՝ Աշոտ Գրիգորյանը նշում է.

- 8 դեպք՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահել ու անցնելու փաստով, 2018-ին նույն ժամանակահատվածում եղել է 3-ը: Կաշառք ստանալ, տալ, միջնորդել՝ 98 դեպք, նախորչդ տարի չի արձանագրվել: Հանցագործությունների աճ է արձանագրվել նաև պետական կամ հասրակական գույքի հափշտակության դեպքերով, մոտ՝ 35:

Մեծ թիվ են կազմում բնակարանային գողությունները, թեև արդեն բացահայտված դեպքեր կան, նաև կալանավորվածներ, բայց այստեղ համայնքների ու հենց բնակիչների աջակցությունն էլ է պետք:

- ՀՀ ոստիկանության պետ հրամանով և ցուցումով իրականացվում են մեծածավալ աշխատանքներ պրոֆիլակտիկայի ուղղությամբ. գիշերային ժամերին, մեծ քանակի ոստիկանական ուժեր, դուրս են գալիս շրջիկ ծառայության, - ասում է Աշոտ Գրիգորյանն ու հավելում, որ համայնքների ղեկավարներին գրավոր դիմել են՝ տեսախցիկներ տեղադրելու համար:
Շիրակի մարզպետն էլ ասում է՝ համայնքային բյուջեները նմա ծախսեր չեն նախատեսում, բայց փորձում են հասկանալ տեսահսկման համակարգերի համար որտեղից հայտնաբերել ֆինանսական միջոցներ: Նաև ինտերնետ մատակարարող օպերատորները պատրաստակամություն են հայտնել, միանալու այդ գործընթացին՝ տրամադրելով իրենց կապուղիները:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: