Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան համաձայնեցրին Brexit-ի հետաձգումը


  
դիտումներ: 185

Երեկ Եվրամիության 27 երկրների առաջնորդները մի քանի ժամվա թեժ բանավեճից հետո, որտեղ Ֆրանսիան և Գերմանիան անսպասելիորեն տարբեր կարծիքներ հայտնեցին, կարողացան համաձայնեցնել Brexit-ի հետաձգման նոր՝ փոխզիջումային ժամկետը: Հիմա Լոնդոնը պետք է հասցնի հրաժեշտ տալ Եվրամիությանը մինչև հոկտեմբերի 31-ը, այլապես նա կհեռանա Եվրամիությունից նոյեմբերի 1-ին առանց համաձայնագրի:

Բայց եթե համաձայնագիրը կողմերը վավերացնեն այդ ժամկետից շուտ, ԵՄ-ից կարագավորված դուրս գալը տեղի կունենա այդ որոշումից հետո հաջորդ ամսվա առաջին օրը: Այն դեպքում, եթե մայիսի 22-ին Բրիտանիայի խորհրդարանն այդպես էլ հավանություն չտա համաձայնությանը և Բրիտանիան Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման ժամանակ դեռևս ԵՄ-ի կազմում լինի, ապա նա ստիպված կլինի մասնակցել ընտրություններին: Հակառակ դեպքում ընձեռված հետաձգումը կավարտվի մայիսի 31-ին, իսկ դուրս գալը ԵՄ-ից առանց գործարքի տեղի կունենա հունիսի 1-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: