Հայերեն   English   Русский  

Հայաստանում կանցկացվի Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը


  
դիտումներ: 178

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 5-ից 7-ը Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան Ֆինլանդիայի Կեմիյարվի քաղաքում էր։ Հայաստանի հավաքականը մասնակցեց Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը, որի շրջանակներում մրցեց մի շարք եվրոպական երկրների թիմերի հետ։ Հավելենք նաև, որ տարածաշրջանում սա նախադեպային էր. Հայաստանը միակն է իր հարևան երկրների շարքում, որը մասնակցում է Ձնամարտի առաջնությանը։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Ֆինլանդիայում Հայաստանի ձնամարտի հավաքականը ստորագրել է համագործակցության հուշագրեր Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի ձնամարտի ֆեդերացիաների հետ։ Հպարտությամբ նշենք, որ այս պահին ունենք նախնական պայմանավորվածություն առ այն, որ Ձնամարտի՝ Եվրոպայի 27-րդ առաջնությունը կանցկացվի Հայաստանում։

Հայաստանի ձնամարտի ֆեդերացիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: